Գրիգորի Այվազյան. Ադրբեջանի հայերը չեն օժանդակում քաղաքական կուսակցություններից որևէ մեկին 27 ապրիլի 2012 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը այսօր` ապրիլի 27-ին կայացած մամլո ասուլիսում հայտնել է, որ «նրանք հավատարիմ են իրենց սկզբունքին` չօգտագործել իրենց հարցը ներքաղաքական պայքարի համար» և բոլոր ադրբեջանահայերին կոչ է արել քվեարկել իրենց հայեցողությամբ` ինչպես թելադրում է իրենց միտքն ու խիղճը: Նրա խոսքով` քաղաքական կուսակցություններից ոչ մեկն իր ծրագրում չունի և չի կատարում որևէ հայտարարություն փախստականների և ադրբեջանահայերի հանապազօրյա խնդիրների վերաբերյալ, որոնց թիվը Հայաստանում կազմում է մոտ 360 հազար: Այվազյանն ընդգծել է նաև, որ չնայած դրան, մի շարք կուսակցություններ առաջարկել են ընդգրկել իրեն կուսակցական ընտրացուցակում, եթե նա իր աջակցությունը հայտնի ընտրություններում, բայց քանի որ կուսակցությունները ադրբեջանահայերի կենսապայմանների բարելավման վերաբերյալ ոչ մի առաջարկ չէին ենթադրում, Այվազյանը մերժել է: Նա հրաժարվել է նշել այդ կուսակցությունները` ելնելով բանակցությունների անհաջողության դեպքում դրանց մանրամասները չհրապարակելու մասին պայմանավորվածությունից: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |