Գրիգորի Այվազյան. Իրանի դեմ պատերազմի դեպքում Ադրբեջանը կարող է հարձակվել Ղարաբաղի վրա![]() PanARMENIAN.Net - «Միանգամայն հավանական է, որ եթե պատերազմ սկսվի Իրանում, Ադրբեջանը կներխուժի Ղարաբաղ»,-այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը: «Ադրբեջանը չի կարող հավակնել Իրանի հյուսիսին, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը: Ուստի պետք է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման Իրանի դեմ պատերազմի դեպքում: Այվազյանը կարծիք հայտնեց, որ Իրանի և Հայաստանի համագործակցության շրջանակներում, եթե ներխուժում լինի Իրան, Իրանը կարող է պայմանավորվել Հայաստանի հետ Ատրպատականը ժամանակավորապես Հայաստանի վերահսկողությանը հանձնելու մասին՝ հետագայում այն Իրանին վերադարձնելու պայմանով: Իրավիճակի զարգացման մեկ այլ տարբերակ կարող է լինել ցամաքային գործողությունն Իրանի դեմ, երբ ցամաքային ուժերի կորիզը կազմված կլինի Ադրբեջանի բանակից, իսկ ԱՄՆ ու Իսրայելի ՌՕՈւ կաջակցեն օդից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |