Gallup-ն առաջին անգամ Հայաստանում exit poll կանցկացնի ԱԺ ընտրությունների ժամանակ![]() 27 ապրիլի 2012 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Gallup International Association կազմակերպությունն առաջին անգամ Հայաստանում exit poll կանցկացնի մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների ժամանակ, նախատեսվում է հարցում անցկացնել մոտ 25 հազար ընտրողների շրջանում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Gallup International Association-ի փորձագետ Միլկանա Նիկոլովան: Ըստ նրա, exit poll կանցկացվի 2982 ընտրատեղամասերից 131-ում, ընտրական օրենսդրության համաձայն: Նիկոլովան անդրադարձել է նաև exit poll-երի միջոցով հասարակական կարծիքի մանիպուլյացիայի խնդրին՝ հայտարարելով, որ «exit poll-երը երաշխավորում են նման մանիպուլյացիաներից»: Նա նշել է, որ շատ երկրներում քվեարկության պաշտոնական տվյալները խիստ տարբերվում են exit poll-ի տվյալներից, ինչը կասկածելի է դարձնում դրանց հավաստիությունը: Ինչ վերաբերում է նրան, թե որքանով կհամապատասխանեն պաշտոնական տվյալները Հայաստանում ընտրությունների մասին exit poll-ի տվյալների հետ, ապա ըստ Նիկոլովայի, դա կախված կլինի նրանից, թե ինչպես կարձագանքի դրան հայ ընտրողը: Նա նաև հույս է հայտնել, որ առաջին exit poll-ը լավ հիմք կծառայի Հայաստանում այդ պրակտիկայի ներդրման համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |