Սփյուռքի նախարարը Հակոբ Գասարճեանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով![]() 27 ապրիլի 2012 - 16:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր Մխիթար Գոշի մեդալ է հանձնել լիբանանահայ քաղաքական, հասարակական գործիչ Հակոբ Գասարճեանին: Նախարարությունից հայտնում են, որ վերջինս արդեն հասցրել է պարգևատրվել Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ՀՀ Նախագահի հրամանագրով` հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, Հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար: Հակոբ Գասարճեանը ծնվել է 1946թ. Լիբանանում: Ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանը, զբաղվել գործարարությամբ: Երիտասարդ տարիքից ակտիվ գործունեություն է ծավալել Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունում, Ռամակավար ազատական կուսակցությունում և Թեքեյան մշակութային միությունում: 1995թ. և 1998թ. ընտրվել է Ռամակավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ: Նրա աջակցությամբ հիմնադրվել է Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը: Հ.Գասարճեանը Հայաստանում իրականացրել է մի շարք բարեգործական ծրագրեր: Եղել է Թեքեյան մշակութային միության Հիմնադիրների մարմնի անդամ, այնուհետև` նույն մարմնի ատենապետ: Այժմ Հ.Գասարճեանը Հայաստանի «Անելիք Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահն է: Լիբանանում նա շարունակում է ակտիվորեն զբաղվել քաղաքական, հասարակական գործունեությամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |