Մայնի Ֆրանկֆուրտում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը![]() 27 ապրիլի 2012 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Մայնի Ֆրանկֆուրտում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ` նվիրված Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցին, որոնք կազմաքկերպվել էին Գերմանիայի Հայոց Առաջնորդարանի և գերմանահայ կենտրոնական խորհուրդի, ինչպես նաև Գերմանիայում գործող այլ հայկական կազմակերպությունների կողմից: Միջոցառումները մեկնարկեցին Ֆրանկֆուրտում գտնվող թուրքական հյուպատոսարանի առջև: Այնուհետև Մայնի Ֆրանկֆուրտի կենտրոնական փողոցներում տեղի ունեցավ բողոքի երթ` կազմակերպված հայ համայնքի կողմից: Երթը ավարտվեց «Փաուլսփլաթց» հրապարակում, որտեղ Գերմանիայի հայկական համայնքի երիտասարդները կազմակերպեցին խաղաղ ցույց: Նույն օրը, Ֆրանկֆուրտի կենտրոնական «Փաուլսկիրխե» եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշ երեկոն, որի ընթացքում Գերմանիայի Հայոց Առաջնորդարանի կողմից մատուցվեց Սուրբ Պատարագ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |