Գերմանիան չի հավակնի EURO-2020-ի անցկացմանը

Գերմանիան չի հավակնի EURO-2020-ի անցկացմանը

PanARMENIAN.Net - Գերմանիան չի հավակնի 2020-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության անցկացմանը, հաղորդում է AP-ն:

Գերմանական ֆուտբոլային միության ղեկավար Վոլֆգանգ Նիրսբախը հայտարարել է, որ այդ գաղափարը բավական հրապուրիչ է, սակայն քանի որ գերմանացիները ընդունել են 2006-ի ԱԱ-ն և կանանց թիմերի շարքում 2011-ի ԱԱ-ն, նրանք որոշել են այդ իրավունքը տրամադրել մյուս երկրներին: Ավելի վաղ ենթադրվում էր, որ Գերմանիան հայտ կներկայացնի EURO-2020-ի անցկացման համար:

Առաջնության անցկացման համար հայտեր են ներկայացրել նաև Ադրբեջանը և Վրաստանը, Բոսնիան, Խորվաթիան և Սերբիան, Չեխիան և Սլովակիան, ինչպես նաև Ռումինիան և Բուլղարիան կամ Ռումինիան և Հունգարիան, Թուրքիան և Հոլանդիան:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---