Միջկուսակցան շտաբը մտադիր է դիմել ՍԴ քվեարկածների ցուցակի հրապարակման թույլտվության համար27 ապրիլի 2012 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Ընտրախախտումների դեմ պայքարի միասնական միջկուսակցական շտաբը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան, խնդրելով ոչ սահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի կետը, որն արգելում է հրապարակել ընտրություններում քվեարկած անձանց ցուցակը: Այդ մասին հայտարարվել է այսօր առավոտյան միջկուսակցական շտաբի նիստում, հաղորդել է Հայաստանի Քաղաքագետների միության ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը: Օրենսդրության համաձայն, Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորների ստորագրությունը, և «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, որ ԲՀԿ շուրջ 20 պատգամավորներ պատրաստ են իրենց ստորագրությունը դնել ուղերձի տակ: Շտաբում ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «տեխնիկական պատճառներով» չի մասնակցել այսօրվա նիստին, ինչպես հաղորդել է Հմայակ Հովհաննիսյանը, ուստի անհայտ է, թե ՀՅԴ որքան պատգամավորներ են պատրաստ իրենց ստորագրությունը դնել այդ ուղերձի տակ: Միջկուսակցական շտաբում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը նշել է, որ ՀԱԿ-ն աջակցում է այդ նախաձեռնությանը, սակայն, ցավոք, չի կարող ստորագրել ուղերձի տակ, քանի որ ներկայացված չէ խորհրդարանում: Իր հերթին «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտարարել է մամլո ասուլիսում, որ իրենց կուսակցության պատգամավորները նույնպես պատրաստ են իրենց ստորագրությունը դնել ուղերձի տակ: Հմայակ Հովհաննիսյանը հավաստիացրել է հավաքվածներին, որ ստորագրությունների անհրաժեշտ քանակ հավաքելու հարցը լուծվելու է, և Սահմանադրական դատարանը քննարկելու է այն արագացված կարգով: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Լոռու մարզպետի աշխատակազմ․ Լուրերը, թե աղետի պատճառը «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումն է, կեղծ են Նշվում է, որ նման նախազգուշացումներ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից արվում են յուրաքանչյուր տարի ԵՄ արտաքին կապերի կոմիտեն կրկին կոչ է արել Բաքվին ազատել քաղբանտարկյալներին Նշվում է, որ Բաքվում կայանալիք COP 29–ը հնարավորություն է Ադրբեջանի համար հաստատել իր հավատարմությունը միջազգային իրավունքին Խոսնակ. Ծառուկյանը հյուրընկալել է Բագրատ սրբազանին իր տանը, մնացածը հորինված է Նա նշել է, որ սրբազանը Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը |