Պոլիտեխնիկը դիմորդների համար հայտարարում է «Բաց դռների օր»

Պոլիտեխնիկը  դիմորդների համար հայտարարում է «Բաց դռների օր»

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) 2012թ. ընդունելության գործընթացի նախապատրաստման և կազմակերպման միջոցառումների ծրագրով նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ և միջոցառումներ դիմորդների մասնագիտական կողմնորոշման և ուսանողների հավաքագրման համար: Այդ շրջանակում ՀՊՃՀ-ն ապրիլի 28-ին, ժամը 12:00-ին ՀՊՃՀ 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճում (Տերյան 105) կազմակերպում է «Բաց դռների օր»:

Ապագա դիմորդները հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալու այս տարվա ընդունելության պլանով նախատեսված ճարտարագիտական և ճարտարագիտատնտեսագիտական մասնագիտությունների բնութագրերին, ընդունելության կարգին, ինչպես նաև` ՀՊՃՀ կրթական ծրագրերին և ուսումնական գործընթացի կազմակերպման մեխանիզմներին:

Միջոցառման մասնակիցները հանդիպում կունենան ՀՊՃՀ ղեկավարության հետ, որին կհետևի «Պոլիտեխնիկ. հաջողության բանաձև» տեսաֆիլմի ցուցադրումը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---