Լևոն Տեր-Պետրոսյանն առողջական խնդիրների պատճառով ընդհատել է քարոզարշավը Մեղրիում և վերադարձել է Երևան27 ապրիլի 2012 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն առողջական խնդիրների պատճառով հետաձգել է Մեղրիում նախընտրական քարոզարշավը և վերադարձել Երևան: Ինչպես PanARMENIAN.Net –ին է հաղորդել ՀԱԿ առաջնորդի մամլո քարտուղար Արման Մուսինյանը, Տեր-Պետրոսյանը զարկերակային ճնշման տատանումների հետ կապված խնդիր է ունեցել և Կապանում բժիշկները նրան խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ ընտրարշավը շարունակելուց: Մուսինյանի խոսքով, ներկայումս Տեր-Պետրոսյանի ինքնազգացողությունը նորմալ է: Այն հարցին, արդյոք հնարավոր է, որ Տեր-Պետրոսյանը չմասնակցի ՀԱԿ-ի նախընտրական քարոզարշավի հետագա ընթացքին, Մուսինյանը հայտարարեց, որ առայժմ ոչինչ չի կարող ասել: Հարկ է նշել, որ առողջական խնդիրների պատճառով Լևոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 24-ին չէր կարողացել գլխավորել ՀԱԿ-ի երթը դեպի Հայոց եղեռնի զոհերի հուշահամալիր: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ): Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |