ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՈՒՄՆ ԱՐՄԱՏԱՊԵՍ ՓՈՓՈԽԵԼ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ, ԿԱՐԾՈՒՄ ԵՆ ԼՂՀ-ՈՒՄ

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի հակամարտությունների լուծման հարցերում եվրոպական կառույցների ակտիվացումն արմատապես փոփոխել է քաղաքական մթնոլորտը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ԼՂՀ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մանվել Սարգսյանը: Նրա խոսքերով, Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ ավանդական աշխարհաքաղաքական մոտեցման դարաշրջանն ավարտվել է եւ միավորված Եվրոպայի քաղաքականությունը այստեղ առկա հակամարտությունների կարգավորման նկատմամբ արդեն հիմնվում է մարդու իրավունքների եւ օրինականության սկբունքների վրա: Միեւնույն ժամանակ, խորհրդականը նշել է, որ «չնայած հակամարտության կարգավորման գործում տեսանելի առաջընթացի բացակայությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբին հաջողվեց լուծել իր կարեւորագույն առաքելություններից մեկը` զինադադարի ռեժիմի պահպանումը»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---