Տիգրան Բալայան. ԵՄ պաշտոնական դիրքորոշումը եղել և մնում է հետևյալը`աջակցել ԵԱՀԿ ՄԽ մոտեցումներին27 ապրիլի 2012 - 18:48 AMT PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչպիսին է ՀՀ ԱԳՆ գնահատականը Եվրոպական խորհրդարանի` Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ կայացրած որոշումների վերաբերյալ, ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Տիգրան Բալայանը պատասխանել է, որ որոշմանն արձագանքել են այն խորհրդարանական ուժերը, որոնք տարբեր ձևաչափերում համագործակցում են Եվրախորհրդարանի հետ: Ըստ նրա, Եվրախորհրդարանը նախկինում էլ ԵՄ գործադիր մարմիններին խորհրդատվական բնույթի առաջարկութուններ պարունակող բանաձևեր է ընդունել: ԵՄ պաշտոնական դիրքորոշումը եղել և մնում է հետևյալը`աջակցել ԵԱՀԿ ՄԽ մոտեցումներին: Այն բազմիցս արտահայտվել է Եվրոպական Միության նախագահի, արտաքին և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցչի կողմից: Այդ մոտեցումը համընկնում է Հայաստանի հետաքրքրությունների և հայացքների հետ: Ապրիլի 18-ին Եվրախորհրդարանը 2 բանաձև է ընդունել` Հայաստանի և Ադրբեջանի հետ ասոցատիվ համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների համատեքստում: Եվրախորհրդարանի բանաձևերում գերակայում են Արևելյան համագործակցության հիմնական արժեքներ, հատկապես` ԼՂՀ հակամարտության կարգավորման հավասարակշռված և ժողովրդավարության հաստատման գործընթացների վերաբերյալ: Զեկույցը բարենպաստ է Հայաստանի համար, սակայն հիշեցնում է նաև, որ դեռ կան իրականացվելիք պայմաններ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում |