Կանցկացվի «Ինչպես պաշտպանել կայքը DDOS հարձակումից» դասընթաց-սեմինար

Կանցկացվի «Ինչպես պաշտպանել կայքը DDOS հարձակումից»  դասընթաց-սեմինար

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է «Ինչպես պաշտպանել կայքը DDOS հարձակումից» թեմայով կրթական դասընթաց (սեմինար):

Ինչպես PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ից` սեմինարն անցկացնելու են տեղեկատվական-տեխնիկական անվտանգության ոլորտի փորձառու մասնագետներ:

Սեմինարն կազմակերպվում է հաշվի առնելով լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից ցուցաբերվող հետաքրքրությունը, ինչպես նաև հետսովետական երկրներում ընթացող քաղաքական գործընթացներին զուգահեռ համացանցային ռեսուրսների գործունեությանը ապօրինի տեխնիկական միջոցներով միջամտելու ավանդույթը:

Դասընթացը տեղի կունենա մայիսի 2-ին, ժամը 13:00-ին, «Կոնգրես» հյուրանոցում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---