Դնեպրոպետրովսկի ահաբեկչությունների տուժածների թվում հայեր չկան (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած պայթյունների արդյունքում հայեր չեն տուժել: Այս մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը` հղելով Ուկրաինայում ՀՀ դեսպանատան տրամադրած տեղեկությունը: Ապրիլի 27-ին Դնեպրոպետրովսկում պաշտոնապես հաստատված 4 պայթյունների արդյունքում 27 մարդ է տուժել: Ընդ որում, գերատեսչությունում պաշտոնապես հաստատել են միայն 4 պայթյունների մասին տեղեկությունը: ԶԼՄ-ների տարածած ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, մի ավելի շատ պայթյուններ են իրականացվել: «Կոմսոմոլսկայա պրավդան Ուկրաինայում» գրում է, որ քաղաքում լուրեր կան մի քանի զոհվածների մասին: Պաշտոնապես դրանք չեն հաստատվել: Առաջին պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ տրամվայի կանգառում: Պայթել է աղբարկղում եղած պայթուցիկ սարքը: Դրան հաջորդել է պայթյունը «Ռոդինա» կինոթատրոնի մոտ, այնուհետև տեղական այգու շրջանում, իսկ չորրոդը նույնպես տրամվայի կանգառից ոչ հեռու: Քաղաքի բնակիչները խուճապի են մատնվել: ՌԲԿ-Ուկրաինան հայտնել է, որ քաղաքում խափանվել է բջջային կապը: Տեղի ունեցածը որակավորվում է որպես ահաբեկչություն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |