Իսպանական «Corsan Corvian Construccion» ընկերությունը մտադիր է 3 տարուց կառուցել «Հյուսիս-Հարավ» միջանցքի մի մասը27 ապրիլի 2012 - 19:34 AMT PanARMENIAN.Net - «Corsan Corvian Construccion» իսպանական ընկերության համար մարտահրավեր է ավարտելու «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մի մասը 356 ամիսների ընթացքում: Նման հայտարարությամբ կառավարության մամլո ծառայությունում հանդես է եկել ընկերության ղեկավար Ֆրանցիսկո Գարսիա Մարտինը: «Այս ծրագիրը շատ կարևոր է մեզ համար և ես շնորհակալ եմ ՀՀ կառավարությանը` այս ճանապարհի կառուցման հարցում մեզ վստահելու համար»,-ասել է նա` հավելելով, որ «Corsan Corvian Construccion-ը» ծրագրեր է իրականացնում աշխարհի ավելի քան 25 երկրներում: ՀՀ կառավարությունը ապրիլի 26-ի նիստի ժամանակ հաստատել է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի 3 հատվածների վեևրակառուցման միջազգային բաց մրցույթի արդյունքները: Մրցույթի հաղթող է դարձել իսպանական «Corsan Corvian Construccion» ընկերությունը, որը այս ոլորտում միջազգային ճանաչում ունի: Այսօր նաև ստորագրվել է պայմանագիր Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության և «Corsan Corvian Construccion»իսպանական ընկերության միջև: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1.5 մլրդ դոլար`նախատեսված 550 կմ ճանապարհի համար, որը թույլ կտա զարգացնել միջինում 100 կմ/ժ արագություն: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն ընդգծել է, որ այս տրանսպորտային միջանցքի կառուցումը Հայաստանին թույլ կտա ապահովել ելքեր դեպի հարևան երկրների` Վրաստանի և Իրանի, նավահանգիստները: Ինչպես նշել է Հարավ-Հյուսիս միջանցքի շինարարության ներդրումային ծրագրի պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, պայմանագրի համաձայն` ընկերությունն իրականացնելու է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ` Երևան-Արարատ ու Երևան-Աշտարակ և ` Աշտարակ-Թալին ճանապարհահատվածների վերակառուցման ու բարելավման շինարարական աշխատանքները: Ծրագրվում է առաջին հատվածում աշխատանքներն ավարտել 36 ամիսների ընթացքում, իսկ մյուս երկու հատվածներում` յուրաքանչյուրը 18 ամիսների: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |