ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ԱՌԵՒՏՐԱ-ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀՈԼԴԻՆԳ28 մարտի 2003 - 21:04 AMT PanARMENIAN.Net - Հայերի համաշխարհային միության (ՀՀՄ) շրջանակներում նախատեսվում է ստեղծել առեւտրա-արդյունաբերական հոլդինգ: Այդ մասին Երեւանում ՀՀՄ-ի ստեղծման կազմկոմիտեի նիստում այսօր հայտարարել է նրա ղեկավար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, դա կլինի խոշոր կառույց մեծ հիմնադիր կապիտալով, որը կզբաղվի ոչ միայն բիզնեսով, այլեւ գիտությամբ, մշակույթով եւ աշխարհի հայ համայնքների միջեւ կապերի պահպանմամբ: Ա. Աբրահամյանը նշել է, որ տարբեր երկրներից հայ բիզնեսմենները կապիտալի ձեւավորման համար արդեն ներդրել են մոտավորապես 50 մլն դոլար: Խոսելով հոլդինգի աշխատանքի սկզբունքի մասին, նա նշել է, որ կառույցը բաց կլինի եւ նրանում կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: «Միակ պայմանը կլինի այն, որ առաջին երեք տարում հոլդինգը եկամուտի 20 տոկոսը պետք է փոխանցի ՀՀՄ հիմնադրամին, իսկ հետագայում` յուրաքանչյուր տարի 10 տոկոս»,- ասել է Ա. Աբրահամյանը: Այդ գումարը, նրա կարծիքով, բավական կլինի, որպեսզի կազմակերպությունը «կանգնի ամուր հիմքերի վրա»: Ա. Աբրահամյանը տեղեկացրել է, որ հոլդինգի ստեղծմանը զուգահեռ Հայերի համաշխարհային միության շրջանակներում ստեղծվելու է Հայաստանում երկարատեւ նախագծերի իրագործմանն աջակցության հիմնադրամ: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |