ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ները խորհրդակցություններ են անցկացրել` Հյուսիսային Ամերիկայի հարցերով

ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ները խորհրդակցություններ են անցկացրել` Հյուսիսային Ամերիկայի հարցերով

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Երևանում տեղի ունեցան Հյուսիսային Ամերիկայի հարցերով Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև խորհրդակցություններ: ՌԴ ԱԳՆ պատվիրակությունը ղեկավարում էր Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը, ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը` արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Աշոտ Հովակիմյանը ընդգծեց խորհրդակցությունների անցկացման կարևորությունը և հայկական կողմի հետաքրքրվածությունը դրանց անցկացման հարցում: Արձանագրելով օրեցօր մեծացող գլոբալ մարտահրավերների առաջացման փաստը` նա նշեց, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է ԱՄՆ և Ռուսաստանի միջև հարաբերությունների կայունզարգացմամբ, քանի որ դրանք անմիջական ազդեցություն ունեն Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի անվտանգության և կայունության վրա:

Ալեքսանդր Դարչիևը իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ նման խորհրդակցությունները հատկապես կարևոր են կողմերի համար` ելնելով ռազմավարական դաշնակցային հարաբերություններից: Այնուհետև Դարչիևը համառոտ ներկայացրեց Ռուսաստանի և Հյուսիսային Ամերիկայի երկրների միջև հարաբերությունների վերջին զարգացումները, Աֆղանստանում կոալիցիոն ուժերի հետ համագործակցությունը:Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձան ԵԱՀԿ ՄԽ աշխատանքներին, Սիրիայում ստեղծված իրավիճակին և մի շարք այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---