ԱՅՍՕՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ14 մայիսի 2004 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայում կկայանան Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունները: Վլադիմիր Պուտինը եւ Ռոբերտ Քոչարյանը կքննարկեն երկու երկրների քաղաքական եւ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան աղբյուրները, ակնկալվում է, որ կշոշափվեն նաեւ ահաբեկչությանն առնչվող հարցեր եւ կքննարկվի Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Հիշեցնենք, որ Ռ.Քոչարյանը հինգշաբթի օրը Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել աշխատանքային այցով: Հանդիպման նախօրեին Ռուսաստանի նախագահի աշխատակազմում նշել են երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման մեջ դրական առաջաընթացը: Մասնավորապես, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը միայն անցյալ տարի ավելացել է 35 տոկոսով: Կրեմլում գտնում են, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ քաղաքական եւ տնտեսական համագործակցության հետագա ընդլայման համար կա ամուր իրավական բազա: Դա` Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագիրն է եւ 21-րդ դարում դաշնակցական փոխգործակցության մասին հռչակագիրը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |