«Ժողովուրդ». Հիմա ի՞նչ անեն սիսիանցիները՝ ընտրեն «Բարգավաճ»-ին, թե` չէ![]() 28 ապրիլի 2012 - 10:57 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ Սիսիանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և ընտրողների հանդիպումը հետաքրքիր ընթացք է ունեցել: Երբ Ծառուկյանը մարդկանց մեջ եղած վախը կոտրելու համար հայտարարել է, թե «մարզպետերին ու քաղաքապետերին մի´ լսեք, ձեր խղճով քվեարկեք», սիսիանցիները տարակուսել են: Բանն այն է, որ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, և հավաքված մարդկանց մեջ զգալի թիվ են կազմել քաղաքապետարանի աշխատակիցները: «Հիմա ի՞նչ անենք՝ ընտրենք «Բարգավաճ»-ին, թե` չէ»,-զարմացած միմյանցից հետաքրքրվել են ընտրողները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |