Panasonic-ի մշակած ավտոմոբիլային ռադարը կարող է ֆիքսել հետիոտներին մեծ հեռավորության վրա![]() 28 ապրիլի 2012 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Panasonic ճապոնական ընկերությունը մշակել է յուրահատուկ ավտոմոբիլային ռադար, որն ընդունակ է արձանագրել հետիոտներին և ցանկացած տրանսպորտային միջոցներ մեծ հեռավորության վրա նույնիսկ տեսողական շփման լիակատար բացակայության դեպքում: Նորագույն ռադարն ընդունակ է ընկալել ցանկացած շարժում՝ լինի դա ավտոմեքենա, հեծանիվ կամ մարդ, մինչև 40 մետր հեռավորության վրա օրվա ցանկացած ժամին և ցանկացած եղանակային պայմաններում: Մասնագետների կարծիքով, ճապոնական կորպորացիային դա կօգնի զգալիորեն կրճատել ՃՏՊ և ճանապարհին դժբախտ պատահարների մակարդակը: Այս սարքի ստեղծման ժամանակ հիմնական բարդությունը տեխնոլոգիա ստեղծելն էր, որը նույնքան լավ է ճանաչում ինչպես տեխնիկան, այնպես էլ մարդկանց: Ի տարբերություն օպտիկական և ուլտրակարմիր սարքերի, նոր արտադրանքի աշխատունակությունը կախված չէ արտաքին միջավայրից: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |