Մայիսի 1-ին Բուսաբանական այգում նախատեսվում է բնասերների հավաք![]() 28 ապրիլի 2012 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Երևանի բուսաբանական այգում իրականացվող լայնածավալ բարեկարգման աշխատանքների ավարտին «Բուսաբանական այգու բարեկամներ» կամավորների խմբի նախաձեռնությամբ մայիսի 1-ին այգում նախատեսվում է բնասերների հավաք, որը կուղեկցվի նախապես պատրաստված տեղեկատվական ցուցանակաների տեղադրմամբ: Ցուցանակները պատրաստվել են Բաց hասարակության hիմնադրամներ – Հայաստան-ի Երիտասարդական նախաձեռնությունների հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում, ժամանակակից չափանիշներին համապատասխան և կրում են էկոկրթական, բնապահպանական և կարգապահական բնույթի տեղեկություն նախատեսված այգու այցելուների համար: Նախաձեռնության մասնակիցները հրավիրում են նաև այլ կամավորների և բնասերների մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ին, Երևանի բուսաբանական այգի՝ բարեկարգման աշխատանքներին մասնակցելու և ուղղակի հաճելի ժամանց անցկացնելու համար: Նախաձեռնող խումբը շնորհակալություն է հայտնում ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտին ծրագրին աջակցելու համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |