Անհայտ անձինք խոչընդոտել են ՀԱԿ թեկնածուներ Վիոլետա Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին

Անհայտ անձինք խոչընդոտել են ՀԱԿ թեկնածուներ Վիոլետա Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին՝ ժամը 17.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել ՀԱԿ թիվ 13 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Վիոլետա Պետրոսյանը և հայտնել, որ ժամը 14.20-ի սահմաններում, Մ. Խորենացու փողոցի թիվ 229 հասցեի մոտակայքում, քարոզարշավի ժամանակ, անհայտ անձինք իրենց խոչընդոտել են:

Ոստիկանությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Վ. Պետրոսյանը հայտնել է, որ բնակիչներին քարոզչական նյութեր տրամադրելու ժամանակ իրեն են մոտեցել միջին տարիքի 7-8 տղամարդիկ և գոռգոռալով պահանջել հեռանալ, ինչի պատճառով քարոզարշավը դադարեցվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նույն օրը՝ ժամը 18.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ահազանգել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը և հայտնել, որ ապրիլի 27-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 մանկապարտեզում, ԿԸՀ թիվ 7 ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ, ընդհատել են իր ելույթը, ինչով խոչընդոտել են ԱԺ պատգամավորության թեկնածուի իր լիազորությունների իրականացմանը:

Երկու դեպքերով էլ կատարվում է հետաքննություն:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---