ԲԱՔՎՈՒՄ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ «ԲԻ-ԲԻ-ՍԻ»-ՈՎ ԼՐԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻ ԵԹԵՐ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ14 մայիսի 2004 - 22:17 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցներն` առանց պաշտոնական Բաքվի տեղյակ պահելու Լեռնային Ղարաբաղի տարածք արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչների մուտք գործելը կանխելարգելելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Բաքվի «Զերկալո» թերթը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ` մեկնաբանելով Ստեփանակերտից ղարաբաղյան հակամարտությունում հրադադարի 10-ամյակի կապակցությամբ «Բի-Բի-Սի» ռադիոկայանի սեփական թղթակից Սթիվեն Իքի լրահաղորդումների շարքի եթեր դուրս գալը: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության կարծիքով` նման գործողությունները «ադրբեջանական պետության նկատմամբ, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերին ոչ հարգալից վերաբերմունքի դրսեւորում են հանդիսանում»: Ամենից շատ պաշտոնական Բաքուն վրդովված է նրանից, որ բրիտանացի լրագրողը վկայել է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը կայացած պետություն է, իսկ բնակիչները` ինքնաբավարար հասարակություն, որոնք պաշտպանում են մարդասիրական ձգտումներից եւ հնագույն ժողովրդի ակնկալիքներից բխող ազնիվ գաղափարը: Եվ դրա հետ համաշխարհային հանրությունը պետք է հաշվի նստի: «Արդեն տասը տարի է, իսկ դա այնքան էլ քիչ ժամանակ չի, ինչ մարդիկ հարմարվում են այն մտքին, որ կամ նրանք կապրեն անկախ` թեկուզեւ ոչ ոքի կողմից չճանաչված պետությունում, կամ էլ ընդլայնված Հայաստանի մի մասում: Այստեղ բոլորն, առանց բացառության, ասում են ինձ, որ իրադարձությունների զարգացման միակ հնարավոր դրական սցենարը կայանում է նրանում, որպեսզի մենք դառնանք լավ հարեւաններ, որպեսզի մենք ապրենք երկու հարեւան պետություններում»,- այսպես է պատասխանել Սթիվեն Իքը Լոնդոնյան ստուդիայի հաղորդավարի այն հարցին, թե որքանո՞վ է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը թույլ տալիս հասնել խաղաղ համաձայնության Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Բազմամիլիոնանոց լսարանի համար նման լրահաղորդումների եթեր թողարկման կապակցությամբ Բաքվի «Զերկալո» թերթը տարակուսում է` «ինչու՞ է «Բի-Բի-Սի»-ն, որի հիմնական դոնորն է հանդիսանում Բրիտանիայի կառավարությունը` Ադրբեջանի ռազմավարական էներգակարբոգեն դաշնակիցը, իրականացնում տարածաշրջանում նման լրատվական քաղաքական գիծ»: «Չէ՞ որ Մեծ Բրիտանիայում, ինչպես հայտնի է, չկա ուժեղ հայկական լոբբի: Ինչո՞վ է այդ դեպքում ուղղորդվում աշխարհում մեծագույն այդ երկիրը, որը նավթաբեր Ադրբեջանում ստացել է այն ամենն, ինչ ցանկացել է: Նույնիսկ մեր երկրում ներքաղաքական գործընթացների վրա համակարգ ձեւավորող ազդեցության լծակները: Միգուցե մենք բարեկամներ ենք անվանել ո՞չ նրանց ովքեր պետք էին: Կամ բարեկամներ են ձեւացել ո՞չ նրանք ովքեր կան իրականում»,- գրում է բաքվի թերթը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են |