Սոցհարցում. Ընտրազանգվածի 63%-ը հավատում է նախագահ Սարգսյանի խոստումներին![]() 28 ապրիլի 2012 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Ընտրությունների նախաշեմին արվող սոցհարցումերին ընտրություններից հետո ոչ ոք չի անդրադառնում: Այս տեսակետը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց «Նոյ ֆիրմա» ԱԿ նախագահ Գագիկ Մինասյանը: Հարցումներն անցկացվել են փետրվարի 3-ից ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում, մասնակցել է 1274 մարդ: «Սոցհարցման ճշգրտությունը որոշում է զանգվածի ընտրությունը: Մենք ընդգրկել ենք տարբեր տարիքի և մասնագիտության մարդկանց», - իր խոսքում նշեց Գագիկ Սարգսյանը: Հարցման առաջին տվյալները ԱԿ-ն հրապարակել է դեռ մարտի 7-ին, երբ «դեռ պարզ չէր, թե որ կուսակցություններն են ցուցակներ ներկայացնելու»: Բայց Սարգսյանի խոսքով` մարտի 7-ի պատկերը գրեթե չէր տարբերվում իրականից: «Նոյ Ֆիրմա»-ի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքում, կուսակցությունները ստացել են հետևյալ ձայները. ՀՀԿ` 34.7 %, ԲՀԿ`29.7%, ՀԱԿ`11.4%, ՀՅԴ` 10.5%, «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ»` 6.5%, ՕԵԿ` 5.4%, ՀԿԿ`1.7%, ՄՀԿ` 1.2%, ՀԴԿ` 0.3%: Հարցումների մեջ ԱԿ-ն ընդգրկել է նաև ընտրազանգվածի բողոքները: «Հարցվածները բողոքել են երկրում տիրող անարդարությունից, մասնավորապես. գնաճից, ցածր թոշակից, առողջապահության համակարգում տիրող իրավիճակից, գործազրկությունից և կրթության համակարգից»- նշեց Գագիկ Սարգսյանը: Ի դեպ, պարզվում է, որ հարցվածների 63%-ը հավատում է այն խոստումներին, որոնք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տալիս է որպես ՀՀԿ նախագահ: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |