Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Հայաստանի պարարվեստի գործիչներին![]() 28 ապրիլի 2012 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Պարարվեստի միջազգային օրվա նախօրյակին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Հայաստանի պարարվեստի գործիչների: Քաղաքապետը շնորհավորել է հյուրերին մասնագիտական օրվա կապակցությամբ և հայտնել քաղաքապետարանի աջակցության պատրաստակամությունը: «Ձեր վաստակն իրապես բարձր գնահատանքի է արժանի: Քաղաքապետարանը պատրաստ է իր հնարավորւթյունների սահմանում օժանդակել ոչ միայն համաքաղաքային ու համապետական միջոցառումների շրջանակում, այլ նաև ձեր նախաձեռնություններում: Մեր հնարավոր համագործակցության արդյունքում վստահ եմ Երևանի մշակութային կյանքում տպավորիչ փոփոխություններ կունենանք: Շնորհավորում եմ ձեզ ու նաև շնորհակալություն հայտնում այն պատրաստակամության համար, որ վերջերս դրսևորեցիք՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տոնակատարություններին տպավորիչ մասնակցությամբ»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հյուրերը իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին հյուրընկալության, ինչպես նաև պարարվեստ հանդեպ դրսևորած ուշադրության համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |