Ֆիդել Կաստրո. Օբամայի սխալը կարող է արյան գետ առաջացնել Վենեսուելայում![]() 28 ապրիլի 2012 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն հրապարակել է հրապարակախոսության հերթական չափաբաժինը: «Մտորումներ» շարքից իր սյունակը նա անվանել է «Այն, ինչ գիտի Օբաման»: Այս անգամ Կաստրոն կիսվել է Վենեսուելայում նախագահական քարոզարշավի մասին իր տեսակետով: Կաստրոն Չավեսի պահվածքը, ով պայքարում է չարորակ ուռուցքի հետ, անվանել է հերոսական և կարգապահ: «Կուբայի առաջնորդը հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահը բուժման ընթացքում իրեն օրինակելի է պահել և խստորեն հետևել բոլոր համապատասխան միջոցներին, չդադարելով կատարել երկրի ղեկավարի պարտականությունները»,- ասել է նա: Կաստրոյի կարծիքով, օլիգարխիան այլևս երբեք չէր կարողանա կրկին իշխել Վենեսուելայում: Հենց այդ պատճառով անհանգստություն է առաջացնում այն, որ ԱՄՆ կառավարությունը որոշել է նման հանգամանքներում կատարել վենեսուեալական կառավարության տապալում: Ստեղծված իրավիճակում «Օբամայի սխալը» կարող է արյան գետ առաջացնել Վենեսուելայում, ասել է Կաստրոն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |