Երևանում անցկացվեց ԵՄ/ԵԽ կիբերհանցագործության դեմ պայքարին նվիրված տարածաշրջանային սեմինարը28 ապրիլի 2012 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 26-27-ը Երևանում անցկացվեց ԵՄ/ԵԽ Արևելյան «Համագործակցություն կիբերհանցագործության դեմ պայքարի ոլորտում» ծրագրի հերթական տարածաշրջանային սեմինար՝ «Իրավապահ մարմինների և ինտերնետ ծառայություններ մատուցողների միջև համագործակցությունը» թեմայով: Սեմինարին մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալՄնացական Սարգսյանը, Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչներն ու փորձագետները և ինտերնետ ծառայություններ մատուցող հայաստանյան ընկերություններ։ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը անդրադառնալով արդիական թեմայով տարածաշրջանային նմանօրինակ սեմինարի անցկացման կարևորությանը նշեց. «Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց զարգանում են նաև կիբերհանցագործությունները՝ դառնալով տրանսնացիոնալ, մտնելով տնտեսության բոլոր ոլորտները և ձեռք բերելով նոր ձևեր»: Արթուր Օսիկյանի խոսքով, այդ չարիքի դեմ ոչ մի պետություն չի կարող պայքարել առանձին վերցրած և «Կիբերհանցագործությունների մասին» եվրոպական կոնվենցիան այն գործիքն է, որը հնարավորություն է տալիս պետություններին միավորել իրենց ջանքերը, մշակել ընդհանուր մոտեցումներ և մեխանիզմներ այս հանցատեսակի դեմ պայքարում: ՀՀ իրավապահ մարմիններն այսօր ստեղծել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարով մասնագիտացած ստորաբաժանումներ՝ ոստիկանության կազմում գործում է մասնագիտացված օպերատիվ ստորաբաժանում, գործում է «Կիբերհանցագործությունների մասին» կոնվենցիայի և Մեծ ութնյակի 24/7 ազգային կոնտակտային կետը: ՀՀ Գլխավոր դատախազությունում այս ամսվա սկզբին ստեղծվեց Կիբերհանցագործությունների գործերով վարչություն, իսկ Ոստիկանությունում ներկայումս քննարկվում է Քննչական գլխավոր վարչությունում կիբերհանցագործությունների գործերով մասնագիտացված ստորաբաժանման ստեղծման հարցը: Սեմինարի ընթացքում քննարկվել են ծրագրում ընդգրկված երկրներում իրավապահ մարմինների և ինտերնետ ծառայություններ մատուցողների միջև համագործակցության ներկա վիճակը, կիբերհանցագործության դեմ պայքարում իրավապահ մարմինների և ինտերնետ ծառայություններ մատուցողների միջև համագործակցության համաձայնագրեր ստորագրելու հնարավորությունը, ծրագրին մասնակցող յուրաքանչյուր երկրում իրավապահ մարմինների և ինտերնետ ծառայություններ մատուցողների համագործակցության վերաբերյալ կոնկրետ քայլերը։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |