Մարդու իրավունքների պաշտպան. Դատարանն է որոշում, թե ճիշտ է արդյոք ընտրացուցակների հրապարակումը

Մարդու իրավունքների պաշտպան. Դատարանն է որոշում, թե ճիշտ է արդյոք ընտրացուցակների հրապարակումը

PanARMENIAN.Net - «Ես չեմ կարող միանշանակ ասել՝ ճիշտ կլինի արդյոք հրապարակել ընտրական ցուցակները, թե ոչ»,- հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ մեկնաբանելով ընտրություններին մասնակցող որոշ կուսակցությունների որոշումն ընտրացուցակները հրապարակելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու մասին, ինչը թույլ կտա խուսափել ընտրությունների արդյունքները կեղծելուց: Անդրեասյանը նշել է, որ մի կողմից դա թույլ կտա ուժեղացնել ձայների նկատմամբ վերահսկողության մեխանիզմը, մյուս կողմից, կարող է լինել անձնական տեղեկատվության հրապարակում: Նա իր անձնական կարծիքը չի հայտնել, ասելով, որ իրեն հետաքրքրիր է, թե ինչ որոշում կընդունի դատարանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---