5 կուսակցություններ ստորագրել են ԱԱԾ-ին ուղղված համատեղ ուղերձը՝ ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով![]() 28 ապրիլի 2012 - 18:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի ղեկավարի տեղակալ Դավիթ Հարությունյանն այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է, որ ՀՀԿ առաջարկով 5 կուսակցություններ՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, Հայաստանի Ժողովրդավարական կուսակցությունը, Հայաստանի Կոմկուսը և «Օրինաց երկիրը», ստորագրել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանն ուղղված համատեղ ուղերձը, որպեսզի յուրաքանչյուր կուսակցությանը տրամադրվի մեկ աշխատանքային տեղ, որպեսզի մայիսի 6-ից սկսած մինչև այն ժամկետը, երբ հնարավոր է վիճարկել ընտրությունների արդյունքները, այդ կուսակցությունները հնարավորություն ունենան այս կամ այն անձի վերաբերյալ ստանալ տեղեկատվություն` երբ են նրանք հատել Հայաստանի սահմանը և որ ուղղությամբ: Ըստ նրա, եթե ԱԱԾ-ն տրամադրի այդ տեղեկատվությունը, ապա դա ավելի կբարձրացնի վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |