Արամ Առաջինը Մալթայի դեսպանի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում հանդուրժողականության ամրապնդման հարցեր![]() 28 ապրիլի 2012 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Մեծն Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Մալթայի դեսպան Շարլ Անրի Տարակոնի հետ: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են հարցեր` կապված Մերձավոր Արևելքի, մասնավորապես` Լիբանանի հետ: Կաթողիկոսը դեսպանին է ներկայացրել իր հայացքները` տարածաշրջանում քրիստոնյաների և մահմեդականների միջև հանդուրժողականության ամրապնդման վերաբերյալ: Այս առնչությամբ, Արամ Առաջինը անդրադարձել է նաև հայերի պահանջներին և Ցեղասպանությանը` ընդգծելով Կիլիկյայի Կաթողիկոսարանի դերը այս հարցում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |