Նյու Յորքում և Նյու Ջերսիում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին28 ապրիլի 2012 - 21:05 AMT PanARMENIAN.Net - Ապրիլյան օրերին Նյու Յորքի, Նյու Ջերսիի նահանգներում անցկացվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցել են ԱՄՆ կոնգրեսի, քաղաքապետարանների, նահանգային ու շրջանային խորհուրդների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչները, տվյալ բնագավառում ուսումնասիրություններ կատարող գիտնականներ, ուսանողներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը վերապրողների սերունդները: Միջոցառումների շարքը սկսվել է ապրիլի 3-26-ը Նյու Ջերսի նահանգի Բերգեն համալսարանի ցուցասրահում հայաստանաբնակ և սփյուռքահայ ժամանակակից արվեստագետների գործերի ներկայացմամբ: Ցուցահանդեսը կրում էր «Ճեղքված պատմություն և վերականգնված ինքնություն» խորագիրը: Ապրիլի 12-ին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում ՀՀ մշտական ներկայացուցչության հովանավորությամբ կազմակերպել էին «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով քննարկումներ: Ապրիլի 22-ին և 24-ին Նյու Յորքի Ս. Վարդան տաճարում տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություններ, հավաքներ, իսկ ապրիլ 27-ին Ս. Լուսավորիչ եկեղեցում անցկացվել է հոգևոր համերգ` նվիրված Մեծ եղեռնի 97-րդ տարելիցին: Միջոցառումներին մասնակցել ու ելույթներով հանդես է եկել նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը: Նյու Յորքի համալսարաններում հայ ուսանողական խմբերի նախաձեռնությամբ նույնպես կազմակերպվել են հուշ երեկոներ, ֆիլմերի ցուցադրություններ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ |