Հայաստանի ֆուտբոլի 2012 թվականի գավաթակիր դարձավ Գյումրիի “Շիրակը”29 ապրիլի 2012 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին Գյումրիում տեղի ունեցավ վերակառուցված Քաղաքային մարզադաշտի բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Շիրակի թեմի առաջնորդը և այլ պաշտոնյաներ: Մարզադաշտն առաջին անգամ ընդունեց Հայաստանի ֆուտբոլի Գավաթի 2012 թվականի եզրափակիչը: Այս տարի այն վիճարկեցին Իջևանի “Իմպուլսն” ու Գյումրիի “Շիրակը”: Չնայած մեկնարկային րոպեներին “Շիրակի” ֆուտբոլիսները փորձեցին նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել, առաջինը լուրջ հակագրոհը կազմակերպեցին դիլիջանցիները: Սակայն Նարեկ Դավթյանի հարվածը շեղ ստացվեց: Այնուհետև Գյումրու թիմը ևս մի քանի հնարավորություն ստեղծեց մրցակցի դարպասի մոտ, և խաղավարտից 5 րոպե առաջ նրանց հաջողվեց բացել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Իսմայիլ Ֆոֆանա Բեկոն: Երկրորդ խաղակեսի սկզբնամասն անցավ համեմատաբար հավասար պայքարում, սակայն մրցակցի դարպասի մոտ վտանգավոր դրություններ ստեղծում էին “Շիրակի” ֆուտբոլիստները: Խաղավարտին նրանք կարող էին կրկնապատկել հաշիվը, սակայն հարմար դիրքում հայտնված Անդրանիկ Բարիկյանը չկարողացավ գոլով եզրափակել գորհը:Երկրորդ դեղին քարտն ստացավ ու դաշտից հեռացվեց “Շիրակի” ֆուտբոլիստ Կարեն Ալեքսանյանը: Խաղի ավարտին ստանալով թվային առավելություն, “Իմպուլսը” այդպես էլ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Խաղն ավարտվեց 1:0 հաշվով, և Հայաստանի այս տարվա գավաթակիր դարձավ “Շիրակը”, որն էլ ստցավ Եվրոպայի Լիգային մասնակցելու իրավունք: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |