Մաշտոցի պուրակի ակտիվիստները պահանջում են ԵԱՀԿ-ից, ՄԱԿ-ից կասեցնել ոստիկանության հետ բոլոր ծրագրերը29 ապրիլի 2012 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Մաշտոցի այգու նստացույցի մասնակիցները դիմում են միջազգային կառույցներին բաց նամակով: Նամակում մասնավորապես ասվում է. «Այսօր` ապրիլի 29-ին, Մաշտոցի պուրակում ոստիկանության կողմից ակտիվիստներինկատմամբ կիրառած բռնությունները, վայրագությունները և մարդու իրավուքններիկոպիտ խախտումները վկայում են այն մասին, որ 2008 թ. մարտի 1-ից ի վերոստիկանության և նրանց հրահանգողների ձեռագիրը մնացել է նույնը: Ոստիկանությունըցուցաբերում է զրոյական հանդուրժողականություն քաղաքացիական հասարակությաննկատմամբ, ակտիվիստների օրինական պահանջները ոտնահարվում ենոստիկանական շարասյունների տակ: Նրանք իրենց առաքելությունը պատկերացնում ենբացառապես որպես անօրինականությունները պաշտպանող բութ գործիք: Ինչպեսարդեն նշվել է մեր հայտարարության մեջ, ակտիվիստների նկատմամաբ կիրառվել էֆիզիկական բռնություն, ինչի հետևանքով 10-ից ավելի ակտիվիստներ ստացել ենտարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ոստիկանության բարձր հրամանատարական կազմի վարքագիծը վկայում է, որ չնայած միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող ոստիկանական համակարգի բարեփոխմանը միտված ծրագրերի` ակնհայտ է, որ ոստիկանական համակարգում որևէ բարեփոխում տեղի չի ունեցել: Մինչև օրս Հայաստանում Եվրոպական Միության պավիրակությունը և Եվրոպայի խորհուրդը որևէ կերպ չեն արձագանքել մեր բաց նամակին և անտարբերություն են ցուցաբերում Մաշտոցի պուրակում ոստիկանության կողմից կատարված բռնությունների նկատմամբ: ԵԱՀԿ գրասենյակի նախաձեռնությամբ սույն թվականի ապրիլի 18—ին տեղի ունեցավ հանդիպում Մաշտոցի պուրակի նախաձեռնությունների անդամների և ԵԱՀԿ ներկայացուցիչների միջև: ԵԱՀԿ-ի ներկայցուցիչները նշեցին, որ չնայած իրենց կարծիքով ոստիկանության վարքագծի և վարվելակերպի մեջ կան փոփոխություններ, սակայն նրանք ևս գտնում են, որ ոստիկանների ներկայությունը Մաշտոցի պուրակում ակտիվիստների համեմատ անհամաչափ է: ԵԱՀԿ-ի ներկայցուցիչները նշեցին նաև, որ վրանի հեռացնելը ոստիկանության կողմից համապատասխան արձագանք չէր և դրա անհրաժեշտությունը պարզապես չկար: ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ ոստիկանության հասարակական կարգի պահպանման վարչության ունեցած հանդիպման ընթացքում, ոստիկանության աշխատակիցները ևս ընդունել են, որ վրանի հեռացման անհրաժեշտություն չկար: Ելնելով այս ամենից` մենք կոչ ենք անում ոստիկանության հետ ծրագրեր իրակակացնող միջազգային կազմակերպություններին` ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ կազմակերպություններ, անմիջապես կասեցնել ոստիկանության հետ իրականացվող բոլոր ծրագրերը, քանի դեռ կատարված բռնությունների և անօրինականությունների համար պատասխանատվության չեն ենթարկվել բոլոր մեղավորները, այդ թվում` բարձրաստիճան հրամանատարական կազմը: Մենք գտնում ենք, որ միջազգային կազմակերպությունների և ոստիկանության համագործակցությունը չի տալիս որևէ դրական արդյունք մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Ոստիկանական համակարգը իրականում խորապես արհամարհում է միջազգային կազմակերպությունների կողմից խթանվող ժողովրդավարական սկզբունքները և շարունակում է մնալ կարծրացած բռնի ավանդույթների կրողը, որի համար մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն հասկացությունները ոչինչ չասող, բովանդակազուրկ բառեր են»: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |