Սոցհարցում. Ընտրություններից առաջ առավել մեծ վստահություն են վայելում ՀՀԿ-ն՝ 28.2 %, և ԲՀԿ-ն՝ 22.4%30 ապրիլի 2012 - 10:31 AMT PanARMENIAN.Net - «Համագործակցություն» կանանց հասարակական կազմակերպությունը, որը հանդիսանում է «Կառատ» Արևելյան Եվրոպայի հասարակական կազմակերպությունների կոալիցիայի անդամ կազմակերպություն, ապրիլի 14-ից 22-ը իրականացրել է համապետական հարցում 2012թ. ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցական բլոկի վերաբերյալ հասարակության դիրքորոշումը պարզելու համար: «Հետազոտության արդյունքում 95% վստահությամբ կարող ենք փաստել, որ իրական ընտրողների նախապատվությունները բաշխվել են հետևյալ կերպով` առավել մեծ վստահություն են վայելում ՀՀԿ-ն՝ 28.2 %, և ԲՀԿ-ն՝22.4%»,- նշում են ՀԿ ներկայացուցիչները: 5 % շեմը դեռևս չեն հաղթահարում «Օրինաց երկիր», Հայաստանի կոմունիստական, «Միավորված հայեր» կուսակցությունները և Հայ ազգային կոնգրեսը: Հարկ է նշել, որ ընտրություններին պատրաստ է մասնակցել հարցվողների 52 %-ը: Ըստ հարցումների, ընտրություններին չմասնակցելու հիմնական պատճառներից են` անվստահությունը ՀՀ-ում երբևիցե ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացնելու նկատմամբ և վախի մթնոլորտի առկայությունը: «Մեր կարծիքով հետազոտություններում հենց վերջին փոփոխականի բացակայությունը կարող է պատճառ հանդիսանալ մինչ օրս բազմազան կազմակերպությունների կողմից իրականացված սոցհարցումների արդյունքում ուռճացված և արհեստական տվյալներ ստանալու գործում»,- նշում են սոցհարցման կազմակերպիչները: Հետազոտության իրականացման համար ընտրվել են ՀՀ 2 մարզ և քաղաք Երևանը: Շիրակի մարզը ընտրվել է որպես մայրաքաղաքից համեմատաբար հեռավոր մարզ և Արմավիրի մարզը որպես մայրաքաղաքին մոտ մարզ: Երևանում ընտրվել է Կենտրոն համայնքը, Արաբկիր համայնքը` որպես կենտրոնին մոտ գտնվող համայնք և Շենգավիթ համայնքը` որպես կենտրոնից հեռու գտնվող համայնք: Հարցմանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող 1200 ՀՀ քաղաքացի` 300-ական յուրաքանչյուր մարզում և 600 քաղաքացի Երևան քաղաքում` 200-ական քաղաքացի յուրաքանչյուր համայնքից: Հետազոտությունը ապահովել է յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու հավասար իրավունքը հարցմանը մասնակցելու համար: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |