Այսօր Ջազի միջազգային օրն է![]() 30 ապրիլի 2012 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Այսօր` ապրիլի 30-ին աշխարհի ջազի սիրահարներն առաջին անգամ կնշեն Ջազի միջազգային օրը: Այն հռչակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը անցյալ նոյեմբեր ամսին: Ապրիլի 30-ին տոնակատարությունները մեծ շուքով կանցնեն Նոր Օրլեանում, որը համարվում է ջազի հայրենիքը: Այսօր ՄԱԿ ԳՎ շենքում՝ Նյու Յորքում տեղի կունենա համերգ, որի կազմակերպիչն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան: Ավելի ուշ, համերգի ձայնագրությունը կհեռարձակվի ՄԱԿ ռադիոյով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Ջազի միջազգային օրվան նվիրված մեծ նվեր կմատուցվի մայրաքաղաքի երաժշտասերներին: Ջազի սիրահարներն ապրիլի 30-ին՝ ժամը 20:00-ից մինչև ուշ գիշեր, Կասկադ համալիրի հարակից տարածքում հնարավորություն կունենան ջազի հայ վարպետների կատարմամբ ունկնդրելու ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործությունները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |