Յուրա Մովսիսյանն ամառային տրանսֆերտային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Կուբան»

Յուրա Մովսիսյանն ամառային տրանսֆերտային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Կուբան»

PanARMENIAN.Net - «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ամառային տրանսֆերտային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Կուբան», հայտնում է «Սովետական սպորտը»: «Կուբանի» մարզիչ Դան Պետրեսկուն դեռևս ձմռանը հետաքրքրվում էր հայ ֆուտբոլիստով:

2011-12թթ. Ռուսաստանի առաջնության 41-րդ տուրից հետո Մովսիսյանը լավագույն դիպուկահարների ցուցակում չորրորդ հորիզոնականն է կիսում «Սպարտակի» խաղացող Էմանուել Էմենիկեի, «Դինամոյի» անդամ Իգոր Սեմշովի ու «Զենիթի» խաղացող Դանկո Լազովիչի հետ: Խաղաշրջանի 34 հանդիպումներում Յուրա Մովսիսյանը 12 գնդակ է խփել, որից 4-ը՝ 11-մետրանոց:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---