Ուկրաինայի ԱԳՆ-ն հուսով է, որ Գերմանիայի հավաքականը կմասնակցի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը![]() 30 ապրիլի 2012 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի ԱԳՆ-ում հույս ունեն, որ գերմանական ԶԼՄ-ների տեղեկությունները այն մասին, որ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը մտադրվում է քաղաքական բոյկոտի ենթարկել EURO-2012` կապված Յուլիա Տիմոշենկոյի ձերբակալության հետ, կեղծ է: «Կցանկանայի հատվատալ, որ խոսքը պարզապես ապատեղեկատվության մասին է»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության բաժնի տնօրեն Օլեգ Վոլոշինը: Նա նաև ընդգծել է, որ ինչ տարաձայնություններ էլ որ առաջանան գերմանացի քաղաքական գործիչների և այլ երկրների ներկայացուցիչների միջև, նրանցից և ոչ մեկը անգամ չի էլ ակնարկում բոյկոտել խոշոր սպորտային միջոցառումները, որոնք առաջիկա տարիներին ծրագրված են այդ երկրներում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |