Եվրամիությունը կխթանի տնտեսական աճը եվրագոտում

Եվրամիությունը կխթանի տնտեսական աճը եվրագոտում

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը պատրաստվում է եվրագոտում տնտեսական աճի խթանման մասշտաբային ծրագիր իրականացնել: Այդ մասին գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղում կատարելով BBC բրիտանական ռադիոկայանին:

Ծրագրված ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 200 մլրդ եվրո: Այդ միջոցները առաջին հերթին կներդրվեն առաջնային ոլորտներում, այդ թվում` ենթակառուցվածքներում, այլընտրանքային էներգետիկայում և բարձր տեխնոլոգիաներում:

Ներդրումային միջոցները կուղղվեն նաև պետական և մասնավոր նախագծերի իրականացմանը:

Ինչպես նշում է աղբյուրը, վերջին շաբաթների ընթացքում գործնական աշխարհում սրվել է քննադատությունը միայն կոշտ տնտեսության և առանց տնտեսական աճի վերականգնման անհրաժեշտությունը հաշվի առնելու պարտքային ճգնաժամից դուրս գալու` ԵՄ եվրագոտու ներկայիս քաղաքականության վերաբերյալ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---