Ստորագրվել է հայ-կիպրական ռազմական համագործակցության 2012 թվականի ծրագիրը![]() 30 ապրիլի 2012 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ից մայիսի 2-ը Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի կիպրական մասի համանախագահ պարոն Խրիստաս Մալիկկիդիսի գլխավորած պատվիրակությունը:Այցի շրջանակներում մայիսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը` Հանձնաժողովի հայկական մասի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են Հանձնաժողովի ազգային մասերի լիազորությունների շրջանակը և հետագա աշխատանքների իրականացման կարգը, ներկայացվել են երկու երկրների կարիքներն ու հնարավորությունները, սահմանվել է ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության շրջանակը: Նիստի ավարտին Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Խրիստաս Մալիկկիդիսը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը ստորագրել են հայ-կիպրական միջազգային ռազմական համագործակցության 2012 թվականի ծրագիրը, հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը: Նույն օրը Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է երկու երկրների ռազմաքաղաքական ամուր կապերը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության լայն հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է այն հանգամանքը, որ Հայաստանն ու Կիպրոսը, ունենալով սահմանափակ ռեսուրսներ և միատեսակ մարտահրավերներ, միջազգային հարաբերությունների շրջանակներում կարևոր դեր ունեն կատարելու և գործում են փոխհամաձայնեցված: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |