2012-ի Օլիմպիադայի ֆուտբոլային մրցաշարի տոմսերն արդեն վաճառքում են![]() 30 ապրիլի 2012 - 17:44 AMT PanARMENIAN.Net - 2012-ի Օլիմպիադայի ֆուտբոլային մրցաշարի ավելի քան 1,4 մլն տոմսեր ապրիլի 30-ին Մեծ Բրիտանիայում հանվել են վաճառքի: Ֆուտբոլի երկրպագուները կարող են գրանցվել մինչև մայիսի 6-ը: Մեկնարկային արժեքը՝ 32,5 դոլար: Տեղի երկրպագուների համար առավել ցանկալի են մրցաշարի 5 խաղերի տոմսերը՝ Անգլիայի և Ուրուգվայի հավաքականների միջև խմբային խաղը, տղամարդկանց թիմերի քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ խաղերը, ինչպես նաև կանանց և տղամարդկանց եզրափակիչ խաղերը: Վաճառքի առաջին փուլի ընթացքում պորտալի «կախվելու» պատճառով վաճառողները ստիպված են եղել երկարացնել դրանց ժամկետը: Երկրորդ փուլի ժամանակ կայքում վաճառվել են 10 հազար տոմսեր սինխրոն լողի համար, որոնք, ինչպես պարզվել է ավելի ուշ, ուղղակի չեն եղել: Այդ մասին տոմսերի «տերերը» իմացել են հաջորդ օրը, երբ ցանկացել են վճարել տոմսերի համար: Ընդհանուր առմամբ վաճառքի են դրվելու 6,6 մլն տոմսեր: Դրանցից 2,5 մլն-ի արժեքը չի գերազանցում 32,5 դոլարը: Մնացածների մեկնարկային արժեքը սկսվում է 46 դոլարից մինչև 130 դոլար: Ամենաթանկ տոմսերից են տղամարդկանց շարքում 100 մ սպրինտերային մրցավազքի եզրափակչի տոմսերը՝ 1177 դոլար: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |