ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւան է ժամանել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Ժան Լեմիերը: Ըստ ՎԶԵԲ-ի հաղորդագռության, տարածաշրջանային բնույթ կրող այցը կապված է բանկի նոր նախաձեռնության հետ` աջակցել բանկի հետ համագործակցող մի շարք զարգացող երկրների, այդ թվում նաեւ Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին: Այսօր Ժ.Լեմիերը կհանդիպի հայ արդյունաբերողների եւ բանկիրների հետ եւ կքննարկի Հայաստանի տնտեսությունում ՎԶԵԲ մասնակցության հեռանկարները: Վաղը նախատեսվում են հանդիպումներ երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Հիշեցնենք, որ 2004 թվականի մարտի 31-ի դրությամբ ՎԶԵԲ-ը Հայաստանում հաստատել է 137 մլն եվրոյի 11 ծրագիր, նշված գումարից տրամադրվել է 103,4 մլն եվրո:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---