Մի քանի ամիս շարունակ Բուշերի իրանական ԱԷԿ-ը ամբողջ հզորությամբ կաշխատի![]() 30 ապրիլի 2012 - 22:07 AMT PanARMENIAN.Net - Իրանը շարունակում է առաջընթացի ձգտել միջուկային հետազոտություններում, չնայած ԱՄՆ կողմից ճնշմանը, գրում է TRT-Russian-ը: Պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ Ռուսաստանի աջակցությամբ կառուցված Բուշերի ատոմակայանի հզորությունն արդեն հասել է 940 ՄՎտ-ի, ինչը հիմք է տալիս պնդելու Իրանի միջուկային ծրագրի արդյունավետության մասին: Բուշերի ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 2011 թվականին: Իրանի Ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ֆերիդուն Աբբասին հայտնել է, որ կայանը մի քանի ամիս շարունակ կաշխատի ամբողջ հզորությամբ: Աբբասին նշել է, որ այդ ԱԷԿ-ի հզորությունն այդ ժամանակ կկազմի 1000 ՄՎտ: Աբբասին նշել է նաև, որ կայանի կառավարումը Ռուսաստանից կանցնի Իրանին:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |