«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԸ» ԿՀԱՎԱՔՎԻ ՀՈՒՆԻՍԻ ՎԵՐՋԻՆ

PanARMENIAN.Net - «Կովկասյան քառյակը» կհավաքվի ընթացիկ տարվա հունիսի վերջին-հուլիսի սկզբին, հայտնել է այսօր լրագրողներին Ռուսաստանի Դաշնային Խորհրդի խոսնակ Սերգեյ Միրոնովը: Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, նա նշել է, որ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել «քառյակի» անդամների` Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների ղեկավարների Ստրասբուրգում կայացած երկկողմ հանդիպումների ընթացքում` միջազգային խորհրդարանական խորհրդաժողովի շրջանակներում: «Որպես կանոն, մենք չենք հրապարակում մեր հանդիպումների օրակարգը, սակայն միանգամայն ակնհայտ է, որ այս հանդիպմանը կշոշափվի Վրաստանի թեման», - ասել է Միրոնովը: Նա հաղորդել է, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ աբխազ փախստականների խնդիրներով եւ երկաթուղու ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբերի գործունեության վերսկսումը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---