Եվրո-2012 տեղի կունենա Ուկրաինայում և Լեհաստանում նույն ձևաչափով

Եվրո-2012 տեղի կունենա Ուկրաինայում և Լեհաստանում նույն ձևաչափով

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Ուկրաինայում և Լեհաստանում նույն ձևաչափով: Այդ մասին Նիոնում հայտարարել է Եվրո-2012 մրցաշարի Ուկրաինայի տնօրեն Մարկիյան Լուբկիվսկին: «Այո, կան որոշ եվրոպացի քաղաքական գործիչների դիմումներ, սակայն ՈւԵՖԱ պաշտոնական քաղաքականությունը առավել հանգամանալից է ու հասկանալի»,-ասել է Լուբկիվսկին, հաղորդում է «Ուկրաինա» լրատվական կենտրոնը:

Նա հայտարարել է, որ ՈւԵՖԱ նիստում մրցաշարը տեղափոխելու հարցը նույնիսկ տեսականորեն չի քննարկվել: «Դա անհնար է նաև տեխնիկապես, և այլ տեսակետներից»:

Եվրո-2012 տեղի կունենա Ուկրաինայում և Լեհաստանում հունիսի 8-ից հուլիսի 1-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---