Երևանում անցկացվում է հերթական «Ինտելեկտուալ խաղերի Հայաստանի դպրոցական առաջնությունը»

Երևանում անցկացվում է հերթական  «Ինտելեկտուալ խաղերի Հայաստանի դպրոցական առաջնությունը»

PanARMENIAN.Net - Երևանում այսօր սկսվել է «Ինտելեկտուալ խաղերի Հայաստանի դպրոցական առաջնությունը»: Առաջնությանը մասնակցում են ՀՀ և Արցախի 22 դպրոցական թիմեր: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը բացման խոսքում նշեց, որ գիտելիքն է այն կարևոր ուժը, որը երբեք չի արժեզրկվում և միակ բանալին, որը տանում է պատանիներին դեպի մեծ կյանք:

Հայաստանի գիտակների ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը նշեց, որ հաղթող 2 թիմերը կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունենալու Բելառուսում. «Ինձ համար մրցույթում ամենակարևորն այն է, որ ձևավորվում է մի թիմ, որն ինքնահաստատվում է գիտելիքի միջոցով ոչ թե թանկ հեռախոսների: Ժամանակը ցույց է տալիս, որ հայկական ինտելեկտն այն բրենդն է, որը շատ քիչ ներդրումներով մեծ արդյունք է տալիս»:

Արցախի «Լյոխ լյավա» թիմը ներկայացնող Հարություն Կիրակոսյանն ասաց, որ իրենք արդեն 3 տարի է, ինչ Ստեփանակերտում կազմակերպում են նման խաղեր, և մրցույթի համար արդեն ունեին ձևավորված թիմ. «Մենք վերջին 2 ամիսներին շատ ենք աշխատել այս ուղղությամբ և, հուսով ենք, որ հաջողություն կունենանք նաև միջազգային մրցույթում: Մեր թիմի անունը հատուկ ենք այսպես որոշել` «ամեն ինչ լավ է», որ էդպես էլ խաղանք»:

Բելառուսի գիտակների նախագահ Պավել Զաբավսկին, որը նաև վարում է առաջնությունը, ասաց, որ այսօր մրցույթն անցնելու է 3 փուլով, յուրաքանչյուրում 15 հարց, իսկ վաղը անցկացվելում են brain ring և «սեփական խաղի մրցույթ» մրցույթները:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---