Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ն չի դիտարկում Իրանի հետ փոխզիջման հնարավորությունը

Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ն չի դիտարկում Իրանի հետ փոխզիջման հնարավորությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրականությանը չհամապատասխանող է անվանել հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ ղեկավարությունը դիտարկում է Իրանի հետ փոխզիջման հնարավորությունը, որի դեպքում թույլատրվելու է մինչև 5 տոկոս խտությամբ ուրան հարստացնել ՝ միաժամանակ չբախվելով միջազգային պատժամիջոցների: Այդ մասին գրում է Lenta.ru-ն:

Նուլանդի խոսքով, Վաշինգտոնի դիրքորոշումն անփոփոխ է մնում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ. Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացման գործընթացը ՄԱԿ բանաձևերին համապատասխան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---