ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Կիպրոս: Ինչպես հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում, այցի շրջանակներում տեղի կունենան Վ.Օսկանյանի հանդիպումները Կիպրոսի նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտաքին եւ ներքին գործերի նախարարների հետ: Կողմերը կքննարկեն հայ-կիպրական հարաբերությունների զարգացման հեռանկարները Կիպրոսի Եւվրամիության անդամակցության լույսի ներքո, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Այցի ընթացքում նախատեսվում է նաեւ նախարարի այցը Նիկոսիայի Մելքոնյան կրթական հաստատություն, որը գտնվում է փակման եզրին:
 Ուշագրավ
---