Duran Duran խումբը կդառնա Լոնդոնի Օլիմպիական համերգի հեդլայները![]() 1 մայիսի 2012 - 16:45 AMT PanARMENIAN.Net - 2012-ի հուլիսի 27-ին Հայդ-պարկում կայանալիք համերգի հեդլայները, որը բացելու է Լոնդոնի Օլիմպիական խաղերը, դառնալու է Duran Duran խումբը: Խումբը համերգի բացմանը ներկայացնելու է Անգլիան, Շոտլանդիայից համերգում ելույթ է ունենալու երգիչ Պաոլո Նուտինին, Ուելսից՝ Stereophonics խումբը, Հյուսիսային Իռլանդիայից՝ Snow Patrol-ը: Ժամանակով համերգը համընկնում է 2012-ի Օլիմպիադայի բացման արարողության հետ: Երաժիշտների ելույթների միջև մեծ էկրաններին ցուցադրվելու են միացումներ Օլիմպիական մարզադաշտից: Duran Duran խմբի առաջատար Լե Բոնը հայտարարել է, որ խմբի համար խաղերի բացմանը ելույթ ունենալը կդառնա վերջին տասնամյակի ամենանշանակալի իրադարձությունը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |