«Հայկական ժամանակ». Հայաստանից մեկնածների թիվը ժամանողներից ավելի է 28 հազար 100-ով 1 մայիսի 2012 - 16:15 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակը» գրում է, որ այս տարվա հունվար-մարտին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով Հայաստանից մեկնածների թիվը ժամանողներից ավելի է 28 հազար 100-ով: Այս տվյալը հրապարակել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայությունը: Անցած տարվա նույն ժամանակահատվածում մեկնողների թիվը ժամանողներից ավելի է եղել 20 հազար 400-ով: Այսինքն, այս տարի մեկնող-ժամանողների տարբերության բացասական հաշվեկշիռն աճել է 7 հազար 700 մարդով: Պաշտոնական վիճակագրության այս թվերով ստացվում է, որ 2012-ի առաջին երեք ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 38 տոկոսով ավելի մարդ է մեկնել և չի վերադարձել: Իհարկե, այս տարվա առաջին եռամսյակի մեկնում-ժամանումների վերը բերված 28 հազար 100 թվին չի կարելի վերապահումով չմոտենալ, քանի որ դրա ստացման հետ կապված որոշ հարցեր են ծագում: Բանն այն է, որ պաշտոնական վիճակագրությամբ` միայն այս տարվա մարտին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով Հայաստանից մեկնողների թիվը ժամանողներից ավելի է եղել 13 հազար 700-ով: Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին մեկնողների թիվը ժամանողներից ավելի էր 17 հազար 500-ով: Թվում է, թե այս երկու թվերի հանրագումարը պետք է կազմեր 31 հազար 200: Բայց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության հրապարակած վիճակագրությամբ` այդ երկու թվերի հանրագումարը կազմել 128 հազար 100: Իսկ թե ինչպես են այդ թիվը ստացել, միայն այդ կառույցի մասնագետներին է հայտնի: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |