«Հրապարակ». Հայտնի են դարձել ապրիլի 18-ին Արաբկիրում տեղի ունեցած միջադեպի մանրամասները

«Հրապարակ». Հայտնի են դարձել ապրիլի 18-ին Արաբկիրում տեղի ունեցած միջադեպի մանրամասները

PanARMENIAN.Net - «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոր մանրամասներ են հայտնի դարձել ապրիլի 18-ին Արաբկիրում տեղի ունեցած միջադեպի մասին, որի հետևանքով մահացել էր ԲՀԿ-ական ժորա Կարապետյանը: Նա ժամը 03:30-ի սահմաններում ձախ քունքային հատվածի «պիդորալ հեմատոմա» ախտորոշմամբ դիմել է Միքայելյանի անվան բժշկական կենտրոն և հայտնել, թե Կոմիտասի պողոտայի թիվ 56 շենքի աստիճաններից է վայր ընկել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և հաջորդ օրը Արաբկիրի 19 փողոցում Ժորա Կարապետյանին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել էր Սարիբեկ Հարությունյանը:

Հարուցվել է քրգործ ՀՀ քրօր. 112 հոդվածի հատկանիշներով: Հավաստի աղբյուրի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել անհեթեթ պատճառով: ժ. Կարապետյանը և Ս. Հարությունյանը «սեկա» են խաղացել հենց Արաբկիրի Բանջարանոցային փողոցում գտնվող ԲՀԿ շտաբում, որի ընթացքում վիճել են, ինչն էլ շարունակվել է դաժան ծեծկռտուքով և խաղընկերոջ մահով: Ի դեպ, ԲՀԿ-ական է նաև Սարիբեկ Հարությունյանը»,- հաղորդում է «Հրապարակ»-ը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---