«Երկիր». Սեռական ահաբեկչություն հեռախոսով![]() 1 մայիսի 2012 - 16:25 AMT PanARMENIAN.Net - «Երկիր»-ը գրում է, որ Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների կողմից ստեղծված «Ազատ ուսանողների ֆորումը» ստորագրահավաք է կազմակերպում` համալսարանի ուսխորհրդի արտահերթ ընտրությունների պահանջով: Ստորագրահավաքը կազմակերպող ուսանողներից ոմանց հեռախոսահամարներին հաղորդագրություն է եկել` սպառնալից, վիրավորական, անվայելուչ խոսքերով: «Օրինակ` աղջիկներից մեկին գրել էին. վերջ տվեք այդ ամենին, թե չէ կբռնաբարենք ձեզ»,- «Երկիր»-ի հետ զրույցում ասաց ԵՊԼՀ ուսանողներից մեկը` հավելելով, որ հաղորդագրությունները արտասահմանյան համարից են ուղարկվում: Սա դեռ ամենը չէ. ուսանողներին փակ համարներից զանգեր են կատարում և սպառնում: Հարցին, թե ոստիկանությունը տեղյա՞կ է այս ամենին, ուսանողը պատասխանեց, որ խնդրով զբաղվում են միայն ծնողները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |